Կառավարությունը բոլորինս է՝ անկախ, թե որ կուսակցությունն է այն ղեկավարում. Ալավերդու նորանշանակ համայնքապետ

Ալավերդի խոշորացված համայնքի նորանշանակ ղեկավար Արկադի Թամազյանը պատրաստ է աշխատել կառավարության հետ։ Ընտրություններին նա հանդես է եկել «Ապրելու երկիր» կուսակցության կազմում։ Թամազյանը կողմ է խոշորացված համայնքի համաչափ զարգացման մոդելին, իսկ հանքարդյունաբերության մասին խոսելիս նշում՝ ոչ թե գործող հանքերը փակելու ուղղությամբ են մտածում, այլ հանքարդյունաբերությունը ժամանակակից մեթոդներով կառավարելու։

Մեկնաբանել