Աֆելայը չի տեղափոխվի Լիվերպուլ

«Լիվերպուլին» չի հաջողվել համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Իբրահիմ Աֆելային ձեռք բերելու հարցում, հաղորդում է Sports.ru-ն` հղում կատարելով De Telegraaf-ին:

Աղբյուրի տեղեկացմամբ, 26-ամյա կիսապաշտպանը «կարմիրների» հիմնական նպատակներից մեկն էր այս միջմրցաշրջանում: Անգլիական ակումբը չի հրապարակում առաջարկի ֆինանսական մանրամասները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնան» պատրաստ է հրաժեշտ տալ Աֆելային: Հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև «Լիլը», «Ինտերը», «Գալաթասարայը» և «Արսենալը»:

Մեկնաբանել