Սոչիում վերահաստատվեց Պրահայի հայտարարությունը. զրույց Էդմոն Մարուքյանի հետ

Պրահայի հայտարարությունը վերահաստատվեց Սոչիում, ինչը հայկական կողմի համար ընդունելի է․ նման կարծիք է հայտնում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Մարքույանը նաև խոսում է, թե նախապես քննարկված որ կետերն են դուրս մնացել Սոչիի հայտարարությունից և ինչու:

0:00 – Սոչիում ընդունված հայտարարության ենթատեքստը

3:11 – Բաքուն Սոչիում ցանկանում էր չեղարկել Պրահայի հայտարարությունը

6:05 – Ինչու է Սոչիի հայտարարությունում բացակայում Լեռնային Ղարաբաղ անվանումը

9:39 – Բաքուն կարողացե՞լ է Մոսկվային «ոչ» ասել

13:38 – Մոսկվայի համար ընկալելի՞ է խաղաղության պայմանագրի արևմտյան նախագիծը

17:45 – Ո՞ր կետերը չեն ներառվել հայտարարության տեքստում

20:44 – Ռուսաստանը ձգտու՞մ է ունենալ միջանցք ՀՀ տարածքում

23:38 – Հայաստանի ցանկությունն է մինչեւ տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիր

27:40 – Շտկել 1998 թվականի սխալը և Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ

29:50 – Խաղաղության պայմանագիրը պետք է հովանավոր գերտերություն ունենա

Աջակցեք մեզ