Սիրիային ԻՀԿ-ից հեռացնելը շատ կարևոր քայլ էր. Բոսնիայի արտգործնախարար

«Սիրիային Իսլամական համագործակցություն կազմակերպությունից հեռացնելը շատ կարևոր քայլ էր»,- Սարաևոյում հայտարարել է Բոսնիայի արտգործնախարար Զլատկո Լագումջիան` վերադառնալով կազմակերպության գագաթաժողովից, հաղորդում է թուրքական Anadolu-ն:

«Այժմ բոլորը կարող են վստահ լինել, որ Սիրիայում իշխող վարչակարգի վերջը շատ մոտ է»,- ասել է Լագումջիան:

Անդրադառնալով Բոսնիայի` Սիրիայում բնակվող քաղաքացիներին` նախարարը նշել է, որ Թուրքիան կօգնի նրանց տարհանման հարցում:

«Այն բոսնիացիները, որոնք ցանկություն կհայտնեն լքել Սիրիան, կարող են դիմել Թուրքիային»,- հավելել է Լագումջիան:

Մեկնաբանել