Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

Նոյեմբերի 1-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, զինված ուժերի և գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Բարձրացված խնդիրների առնչությամբ, պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել