Պահեստազորային զինծառայողը կալանավորվել է՝ ծառայակցի սպանության մեղադրանքով․ ՔԿ

Պահեստազորային շարքային զինծառայողը կալանավորվել է՝ ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստազորային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, ինչից հետո կրակել էր նաև իր ոտքին`պատճառելով հրազենային վիրավորում»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել