Թել Ավիվ-Երևան ուղիղ չվերթեր կիրականացվեն

Israir Airlines ավիաընկերությունը նոյեմբերի 1-ից մեկնարկել է Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ երթուղով չվերթերը, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

Չվերթերն իրականցվելու են շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.israirairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- տեղեկացնում է ընկերությունը։