Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասին հարցրել են, թե ով է աշխարհի լավագույն խաղացողը, ու նա չի կարողացել կողմնորոշվել, հայտնում է Goal.com-ը:
«Պետք է խոսել աշխարհի ոչ թե մեկ, այլ երկու լավագույնների մասին: Մեկը կարծում է, որ Ռոնալդուն ավելի լավն է, մյուսը նախապատվություն է տալիս Մեսսիին: Ես չեմ կարող առանձնացնել մեկին: Եթե ընտրելու լինեմ, կընտրեմ Ռոնալդուին, քանի որ ակումբակիցներ ենք: Բայց ես կարծում եմ, որ ֆուտբոլի համար շատ լավ է, երբ կան միանգամից երկու լավագույն խաղացողներ», — ասել է Իկերը:
Հիշեցնենք, որ Իկերը պետք է ընտրություն կատարի «Ոսկե գնդակի» համար քվեարկությունում՝ որպես Իսպանիայի հավաքականի ավագ:
Մարզական գործընկեր SportArmenia.com