Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, հայտնում են Հիմնադրամից։
Նոր հատուցումներից 93-ը վերաբերում է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած դեպքերին։
«Նոյեմբերի 2-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 4 957 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67,4 միլիարդ դրամի հատուցում»,- ասված է հաղորդագրությունում։
Հիմնադրամի շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։