Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Զախարովան ուղղել է «Անադոլու»-ի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցի, հստակեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում Մոսկվան օգտագործում է ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը:

Աջակցել մեզ

«Անադոլու»-ի հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ուղղությամբ ջանքերը, Զախարովան պատասխանել է․ «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը: Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիի գագաթնաժողովում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան աշխատանքը կշարունակվի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ»։

Մեկնաբանել