Գլխավոր Լրահոս

Սարատակ գյուղում բյուջեի միջոցներով սխալ փողոց են հիմնանորոգել

Սարատակ գյուղում բյուջեի միջոցներով սխալ փողոց են հիմնանորոգել

Շիրակի մարզի Սարատակ համայնքի 5-րդ փողոցը հիմնանորոգելու համար կառավարությունը գումար է հատկացրել, փաստաթղթեր ու նախագիծ է կազմվել, բայց ճանապարհաշինական աշխատանքները կատարվել են գյուղի 4-րդ փողոցում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին, ասաց, որ «խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից շփոթվել են ու հիմնանորոգել այն փողոց, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում»։ 

Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ նշված դեպքով եղել են ծառայողական քննություններ, Շիրակի մարզպետարանից էլ հայտնել են, որ դիմել են Գլխավոր դատախազություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում