Հայաստանը մի քանի եղանակով ձգտելու է պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի զինվորականներին․ Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը մի քանի եղանակով ձգտելու է պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի զինվորականներին, որոնք գերի հանձնված հայ զինծառայողներին գնդակահարել են: Այս մասին նշում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանը որոշակի քայլեր է ձեռնարկել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային ատյան ներկայացրած հայցի շրջանակում։ Կիրակոսյանը չի բացառում Միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորությունը: Նա նշում է, որ Ադրբեջանի համար ռասիզմը պատերազմը սնող գործիք է։