Թավրիզում կբացվի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը. Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Թավրիզում (Իրան) կբացվի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։

Նա նշել է, որ 2023-ին ծրագրում են մի շարք երկրներում բացել դիվանագիտական ներկայացուցչություններ և գրասենյակներ։

«Այս պահին ծրագրում ենք բացել դեսպանություն Ուրուգվայում և Գլխավոր հյուպատոսություն Իրանում։ Գիտեք, որ Իրանը գլխավոր հյուպատոսություն է բացել Կապանում, և վաղուց ունենք Թավրիզում հյուպատոսություն բացելու պայմանավորվածություն»,- ասել է նա։