Անվտանգային ոլորտում հայ-իրանական ավելի խորը համագործակցություն ակնկալել պետք չէ․ Արմեն Պետրոսյան

Առնվազն երկու հարցում Հայաստանի ու Իրանի շահերը համադրելի են, կարծում է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Նա անվտանգային հարցերի համատեքստում է դիտարկում նաև հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը: Հայաստանն ու Իրանը, այդուհանդերձ, անվտանգային ոլորտում սերտ համագործակցության համար ունեն արտաքին լուրջ դժվարություններ, ուստի դժվար է ակնկալել ռազմական կապերի սերտացում, նշում է փորձագետը։ Նա խոսում է «3+3» ձևաչափի կենսունակության, ինչպես նաև Կապանում իրանական հյուպատոսության նշանակության մասին։

00:00 Նիկոլ Փաշինյանի այցը Իրան

4:30 Իրանի ակտիվության դրդապատճառները

6:22 Իրան – Հայաստան հարաբերությունների առանձնահատկությունների մասին

12:20 Որո՞նք են հայ-իրանական ռազմական ոլորտում խոչընդոտների պատճառները

14:28 «3+3» ձևաչափն արդյոք ապագա ունի՞

21:24 Իրանն արտատարածաշրջանային ուժեր ասելով՝ ո՞ր երկրները նկատի ունի

24:48 Իրանում ինչպե՞ս են վերաբերվում հայ-թուրքական կարգավորման հեռանկարին