Արտակ Բեգլարյանը` ընտրություններում իր մասնակցության և իր դեմ կազմակերպվող արշավների մասին

Արտակ Բեգլարյանը դարձյալ վաղաժամ է համարում խոսել ընտրությություններին իր մասնակցության վերաբերյալ։

«Հունվարին ասացիք, որ վաղաժամ է խոսել ընտրություններում ձեր մասնակցության մասին, ութ ամիս է անցել, արդյոք կողմնորոշվե՞լ եք, թե ինչ ֆորմատով եք մասնակցելու, մասնակցելո՞ւ եք, թե՞ չեք մասնակցելու»,- ՍիվիլՆեթը նման հարց ուղղեց հեռացող պետնախարար Արտակ Բեգլրյանին նոյեմբերի 3-ի նրա ամփոիչ ասուլիսին։

Բեգլարյանն ասաց, որ սպեկուլյացիա եղավ մեկ լրատվամիջոցի կողմից և իր պատասխանը վերագրեցին նախագահական ընտրություններին․ «Այնինչ, ես շատ հստակ պատասխանել եմ խորհրդարանական ընտրությունների մասով, ոչ թե նախագահական, որովհետև այդ ժամանակ քաղաքական քննակումներ կային խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով»։

Բեգլարյանը նշեց, որ դրանից հետո կեղտոտ արշավներ սկսվեցին իր դեմ։

Նա ասաց, որ այդ ամիսներին որևէ բան չի կատարել ընտրություններին նախապատրաստվելու համար, որովհետև կարևոր չի համարել․ «Կարևոր եմ համարել իմ պրոֆեսիոնալ, բարեխիղճ աշխատանքը և առայսօր նույնն եմ շարունակում, որևէ որոշում չունեմ։ Երբ խորհդարանական ընտրությունների վերաբերյալ որոշում կայացվի, դրանից հետո միգուցե տարբեր ուժերի, թիմերի հետ քննարկում սկսեմ, կողնորոշվեմ՝ ես ինձ տեսնո՞ւմ եմ քաղաքական պայքարում, թե՞ ոչ։ Եվ ասեմ, որ որևէ մեկի հանդեպ ես ինձ չեմ համարում հակառակորդ, մրցակից, բոլորն իմ գործընկերներն են, նույնիսկ նրանց հանդեպ, որոնք իմ նկատմամբ կեղտոտ արշավներ են սկսել, իմ անունը վարկաբեկել և այլն։ Նույնիսկ նրանց համարում եմ իմ գործընկերները, որովհետև այս իրավիճակում մեզ պետք է միասնականություն»։

«Պարոն Բեգլարյան, ադեն երկրորդ, թե երրորդ անգամ նշեցիք, որ արշավ է կազմակերպվում ձեր դեմ։ Խնդրում եմ նշեք՝ ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞ր ուժերից են», – հարցեց ՍիիլՆեթը։

«Չեմ կարող նշել, ում պետք է՝ ես իրենց ներկայացրել եմ կամ ներկայացնելու եմ առաջիկայում, որովհետև ես միշտ սիրում եմ ազնիվ հարաբերություններ։ Այո՛, ունեմ կասկածներ, չեմ կարող ոմանց պարագայում հիմնավորված ասել, բայց մյուս կողմից՝ ինձ համար շատ կարևոր են անզիվ հարաբերությունները։ Բայց ինձ համար ակնհայտ է, որ այդ արշավները մեկնարկել են իմ այդ հայտարարությունից հետո»,- պատասխանեց Բեգլարյանը։

Մեկնաբանել