ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,- հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Մեկնաբանել