Հայաստանից դուրս ամենահարուստ հայագիտական ժառանգությունը Երուսաղեմում է պահվում

Հայաստանի սահմաններից դուրս Երուսաղեմում է պահվում ամենահարուստ հայկական մշակութային ժառանգությունը, որտեղ կան բացառիկ ձեռագրերի նմուշներ․ ՍիվիլՆեթի տաղավարում նշում է հայագետ, պատմաբան Կլոդ-Արմեն Մութաֆյանը, որն օրերս պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Արմեն Մութաֆյանը արտերկրում հայագիտության վերելք է նկատում, սակայն տարակուսում, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին գրեթե ներկայացված չէր Սփյուռքի մտավորական խավը: