Էլմիրա Զաքարյանը Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի բնակիչներից է։ 37 տարի առաջ ամուսնացել ու հարս է եկել։ Գյուղի՝ գազաֆիկացված չլինելու հանգամանքը խնդիրներ է առաջացնում թե նրա, թե գյուղի մյուս բնակիչների համար։
Աջակցել մեզԱյժմ «ռեԱրմենիա»-ի նախաձեռնությամբ ընթացքի մեջ է «Արևային Հաղորտի» ծրագիրը, որի շրջանակում արևային ջրատաքացուցիչներ կտեղադրվեն Հաղորտիում՝ ապահովելով գյուղը տաք ջրով։ Գումարի 50 տոկոսը կտրամադրի Արցախի կառավարությունը, 13 տոկոսը՝ գյուղի բնակիչները, իսկ մնացածը պետք է հավաքվի «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկած դրամահավաքից։
Դրամահավաքին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3MumOEW ։