Wizz Air-ը Երևան-Վենետիկ թռիչքներ կիրականացնի

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վենետիկ – Երևան – Վենետիկ երթուղով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

Կանոնավոր չվերթերը կիրականացվեն 2023-ի հունվարի 12-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- նշում են ընկերությունից։

Մեկնաբանել