Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար՝ ընդլայնված լիազորություններով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին պետական նախարար է նշանակել Ռուբեն Վարդանյանին։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտակ Բեգլարյանն ազատվել է այդ պաշտոնից։ Արցախի նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել՝ ընդլայնելով պետական նախարարի լիազորությունները։ Պետական նախարարն այժմ համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը․ 1) առողջապահության նախարար, 2) արդարադատության նախարար, 3) արտաքին գործերի նախարար, 4) գյուղատնտեսության նախարար, 5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար, 7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, 8) քաղաքաշինության նախարար, 9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների … Continue reading Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար՝ ընդլայնված լիազորություններով