Ծաղկաշատ․ Ալավերդու գեղատեսիլ գյուղը չի զարգանում ասֆալտ չտեսած ճանապարհի պատճառով

Ծաղկաշատ գյուղը շրջապատված է դաշտերով ու սարերով։ Համայնքը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 20 կմ հեռավորության վրա է։ Մարդիկ ասում են, որ այստեղ հնարավոր է զարգացնել զբոսաշրջությունը, սակայն խանգարող առաջնային հանգամանքը Հայաստանի անկախությունից ի վեր ասֆալտապատում չտեսած ինը կիլոմետր ճանապարհն է։ Հայաստանի բոլոր իշխանությունները մոռացել են այս գյուղի ու դրա հնարավորությունների մասին՝ մարդկանց միայնակ թողնելով իրենց խնդիրների հետ։

Մեկնաբանել