Գիշերը Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան

Գիշերը ադրբեջանական կողմը կրակել է Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի, հաղորդում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- հայտնում է Թորոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: