Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտեւղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հաղորդում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը»,- նշել է Հունանյանը։
Ավելի վաղ եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը․ «Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն, այնտեղ կլինի իմ և պարոն Բայրամովի ու պարոն Բլինկենի հանդիպում»,- հայտնել էր նա։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 14-ին Աստանայում՝ Ռուսաստանի միջնորդությամբ։