Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազա»-ի շենքի սեփականության իրավունքից. «Հետք»

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին զրկել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ու նրանց պատկանող «Սիլ պլազա»-ի շենքի սեփականության իրավունքից։ Այդ մասին հայտնում է «Հետք»-ը, որն ավելի վաղ հետաքննություն էր հրապարակել շենքի սեփականաշնորհման վերաբերյալ։

Գլխավոր դատախազությունը վարչական դատարան հասցեագրած հայցի շրջանակում արգելանք է դրել շենքի նկատմամբ։ Դատական առաջին նիստը կայանալու է 2023-ի փետրվարին։ Վարչական դատավարությունից բացի, Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։

«Սիլ պլազա»-ի շենքը սեփականաշնորհվել է 5 655 դոլարով՝ 1994 թվականին։ Սեփականաշնորհման գործընթացում ներառված է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Երևանի նախկին քաղաքապետը։

Մեկնաբանել