Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 155 նոր դեպք, մահ չի գրանցվել

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 1 839 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 155 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 8,4 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 153 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 375 քաղաքացի։

Մեկնաբանել