Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ջերմուկ

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք, հայտնում է Մայթ Աթոռի տեղեկատվական համակարգը։

Կաթողիկոսի գլխավորած շքախմբին Ջերմուկի մուտքի մոտ դիմավորել են Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

«Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ, որպեսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը և մեր հայրերի հայրերը, ուր նահատակվել են մեր զավակները»,- նշել է Հայրապետը։

Սեպտեմբերի 13-14-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։

Մեկնաբանել