Փաստագրելով Երուսաղեմի հայկական ժառանգությունը․ «Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարան

Երուսաղեմում վերաբացվել է «Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանը։ Հոկտեմբերի 23-ին 700 քառակուսի մետր տարածքով երկհարկանի շենքը բացել է իր դռները Սուրբ քաղաքի զբոսաշրջիկների և ուխտավորների առջև։ Երուսաղեմի հայոց պատրիրարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ ցուցանմուշների հարստության առումով թանգարանը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Առանձնակի ուշադրություն է հատկացված Խաչակրաց շրջանին։

Ռեպորտաժում օգտագործվել են տեսանյութեր Christian Media Center-English յութուբյան կայքից։