2022-ի տասը ամիսներին Հայաստան է այցելել 1,4 մլն զբոսաշրջիկ

2022-ի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,4 մլն մարդ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Միայն հոկտեմբերին, ըստ կոմիտեի՝ Հայաստան է եկել 154 հազար զբոսաշրջիկ։

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից՝ մոտ 46%-ը, հաջորդում է Վրաստանը՝ 8%, Իրանը՝ 7%, ԱՄՆ-ն՝ 4%, և Գերմանիան՝ 2%։

2021-ի նույն ժամանակահատվածում Հայաստան էր այցելել 718 հազար զբոսաշրջիկ։

Մեկնաբանել