Ֆրանսիան հույս է հայտնում, որ Լիբանանը կպահպանի իր միասնությունը

«Հուսով եմ, որ Լիբանանի կայունությունը չի խարխլվի: Մենք կաջակցենք, որ Լիբանանը պահի իր անկախությունն ու ամբողջականությունը»,– հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հաղորդում է թուրքական Zaman-ը:

Լրագրողների հետ հանդիպմանը Ֆաբիուսը, անդրադառնալով Սիրիայում կատարվող իրադարձություններին, հույս է հայտնել, որ Լիբանանում ճնշումների ալիք չի բարձրանա։ Սիրիական դեպքերը նա որակել է որպես «շատ վտանգավոր» գործողություններ:

Մեկնաբանել