Գիշերը ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- հայտնել է նա։
Թորոսյանի տեղեկացմամբ՝ ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: