Գիշերը Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Azerbaijani soldiers mutilate and dismember Armenian woman’s corpse

Գիշերը ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- հայտնել է նա։

Թորոսյանի տեղեկացմամբ՝ ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: