Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ առաջիկա նիստի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովին վերաբերող հարցեր։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 23-ին Երևանում։

Մեկնաբանել