Ալիևը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն․ Փաշինյան

«Ադրբեջանի նախագահը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Վարչապետի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Երկու օր առաջ՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները … Continue reading Ալիևը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն․ Փաշինյան