Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ

Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն»,- հաղորդում է Թորոսյանը։

ՊՆ խոսնակի տեղեկացմամբ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Մեկնաբանել