Պեմզաշենի սպանությունը․ մոր և որդու ձեռքերը եղել են կապված

Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդում Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու անչափահաս երեխաների սպանության վերաբերյալ։ «Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում»,- ասված է հաղորդագրությունում։ Դատախազությունից հայտնում են, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, ինչպես նաև կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի … Continue reading Պեմզաշենի սպանությունը․ մոր և որդու ձեռքերը եղել են կապված