Դրամի արժևորման և Հայաստան փոխանցվող արտարժույթի մեծ ծավալի պայմաններում զարգանում են տնտեսության ոչ արտահանելի ճյուղերը, տուժում` արտահանելի հատվածը: «Արտահանելի հատվածը պարզապես խեղդվում է դոլարի արժզրկման, սեփական արտադրության մրցունակության անկման և ոչ արտահանելի հատված աշխատուժի հոսքի հետևանքով»,- ասում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Արամյանը անդրադաենում է նաև Կենտրոնական բանկի և կառավարության չհամաձայնեցված քայլերին, խոսում 2023-ի պետական բյուջեի թույլ և ուժեղ կողմերի մասին:
0:00 – Տնտեսությունում գերտաքացման պրոցես է
3:40 – Կառավարության ու ԿԲ-ի չհամաձայնեցված քայլերի մասին
5:35 – Բում ապրող ճյուղերը պետք է ագրեսիվ հարկել
8:10 – Կապիտալի ծախսերի թերակատարման մասին
11:40 – Վարձակալության շուկան գրեթե չի հարկվում
14:17 – Ռազմական ծախսերի կտրուկ աճի մասին
19:20 – Արտարժույթը պետք է քաշել շուկայից, իրականացնել ստերելիզացիա
24:00 – Դրամի արժևորման պատճառների ու ԿԲ-ի քաղաքականության մասին
30:14 – Ռուսաստանում դոլարը համարավում է ատելի արժույթ
36:10 – Տնտեսության արդիականացման կառավարության ծրագրի մասին
40:50 – Պաշտպանական ծախսերի բարձրացումը գովելի է, բայց ուշացած է
43:00 – Ներքին և արտաքին անվտանգության վրա ծախսվող գումարների մասին