Ադրբեջանը սահմանին կիրառել է ականանետ

Գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև ականանետ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետ։ Հայկական կողմը կորուստներ չունի»,- հաղորդում է Թորոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել շարքային զինծառայող Պարույր Խաչատրյանը, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Մեկնաբանել