Ջերմուկում, Դիլիջանում և Գեղարքունիքի քաղաքներում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

«Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն»,- հայտնում են նախարարությունից։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ևս բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում Գավառում տեղացող ձյան վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։

Մեկնաբանել