Տարածաշրջանի ապաշրջափակման հարցով Հայաստանն Ադրբեջանին նոր առաջարկ է ներկայացնելու․ Փաշինյան

Տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով Հայաստանն Ադրբեջանին նոր առաջարկ է պատրաստվում ներկայացնել։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ կոմունիկացիաների բացման քննարկումների շրջանակում Ադրբեջանը հարց է բարձրացրել Ադրբեջանի քաղաքացիների՝ Հայաստանի ճանապարհներով անցնելիս ՀՀ սահմանային և մաքսային ծառայողների հետ շփումների վերաբերյալ։ Հայաստանն առաջարկել էր այս ծառայությունները պատվիրակել որևէ այլ երկրի կամ կազմակերպության. «Մենք լուծման այդ տարբերակը 2021-ի դեկտեմբերին փոխանցել էինք Ադրբեջանին ու հիմա այդ տարբերակի պարզեցված մոդելն ենք ներկայացնելու որպես առաջարկ։ Եթե մենք գնում ենք խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու, ասել, որ ադրբեջանցիները հայաստանցիների հետ պիտի չշփվեն, հայաստանցիներն էլ ադրբեջանցիների, դա այդքան էլ ճիշտ չէ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եթե Ադրբեջանի համար դա իսկապես հաղորդակցության հարց է ոչ թե էսկալացիայի առիթ ստեղծելու, պետք է պայմանավորվածությունը ֆիքսել ու գնալ առաջ։

Մեկնաբանել