Փաշինյանը մեկնաբանել է Ալիևի՝ «Ղարաբաղի հարցը լուծված է» հայտարարությունը

«Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, ապա ինչու՞ Լեռնային Ղարաբաղի հայությունը չի զգում դա։ Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչու՞ են ադրբեջանական զորքերը Ղարաբաղի շուրջ դիրքեր տեղադրել»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի հարցը լուծված լինելու հայտարարությանը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի, բայց դա առաջին հերթին պիտի զգան ու ընդունեն այնտեղ ապրող մարդիկ։ Ինչու՞ են նրանք սպառնալիքի ներքո»,- հարց բարձրացրեց նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե Ադրբեջանի՝ արցախյան հիմնահարցի կարգավորման տեսլականն այն է, որ Արցախում ապրող հայերը պիտի արժանանան նույն ճակատագրին, ինչին արժանացել են Հադրութում ապրած հայերը, ապա դրանից «ցեղասպանության նախապատրաստման տպավորություն է ստեղծվում»։