Ինչո՞ւ ԿԸՀ նախագահ ընտրվեց կուսակցական գործիչը․ Փաշինյանի պատասխանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռաստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Վահագն Հովակիմյանի ընտրությունը։

«Վահագն Հովակիմյանը իր ամբողջ գործունեության ընթացքում պայքարել է ընտրությունների արդարության համար։ Մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որի կառավարման օրոք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային հանրության կողմից որակվել են որպես ազատ, ժողովրդավար, մրցակցային։ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահ ընտրվել է ի նշան այն բանի, որ սա մեր քաղաքական հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք այդ պատասխանատվությունը կրել։ Ում ընտրեինք, որ լավ լիներ»,- ասել է Փաշինյանը։

Մեկնաբանել