Փաշինյանը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 19-ին Ջերբայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովի շրջանակում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտարարել է Մակրոնը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսզրույցի ընթացքում, փոխանցում է Ելիսեյան պալատը։

Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ Պրահայի քառակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատել հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կայունացնող դերը, որի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր Պրահայի գագաթնաժողովի ընթացքում։

Մակրոնը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու և քաղաքական լուծման հասնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, ինչը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Մեկնաբանել