Ստեփանակերտցի Սևակ Ասրյանը 14 տարեկանից լուսանկարչությամբ է զբաղվում։ Առաջին ուսուցիչը հայրն է եղել։ 2012-ից՝ սեփական ֆոտոխցիկը գնելուց հետո, սկսել է խորանալ լուսանկարչության մեջ։ Նոյեմբերի 9-ին Ստեփանակերտում բացվեց նրա առաջին ցուցահանդեսը։ Այն կազմակերպվել է «Հիշողության ուժը» նախագծի շրջանակում։ Ցուցահանդեսին ներկայացված է 44 լուսանկար 44-օրյա պատերազմի հետևանքով կորսված տարածքներից։
Հիշողության ուժը․ 44 լուսանկար՝ 44-օրյա պատերազմի հետևանքով կորսված տարածքներից
Article Published:
14 Նոյեմբեր, 2022 12:05
Comments Off on Հիշողության ուժը․ 44 լուսանկար՝ 44-օրյա պատերազմի հետևանքով կորսված տարածքներից