Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին Ստամբուլի ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր էջում գրել է Միրզոյանը։

Նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 6, տուժել՝ 81 քաղաքացի։ Թուրքիայի իշխանությունները միջադեպը որակել են ահաբեկչություն։

Մեկնաբանել