Այս ամիս կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 1 578 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 7,3 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 158 մարդ, մահվան դեպք չի արձանագրվել։ Նախորդ շաբաթ ևս կորոնավիրուսից մահ չէր գրանցվել։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 333 քաղաքացի։