Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից զոհված կամ անհետ կորած 144 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով։

Նոր հատուցումներից 51-ը վերաբերում է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած դեպքերին։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի հետևանքով Հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։

«Նոյեմբերի 14-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 5 012 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68,2 միլիարդ դրամի հատուցում»,- ասված է հաղորդագրությունում։

Հիմնադրամի շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել