Գլխավոր Լրահոս

Առանց ԼՂ խնդրի հստակեցման հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան

Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կամ գոնե հստակեցման, թե ինչպես է այն լուծվելու, հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ այս մասին ասում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ հայկական կողմն աշխատել է Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների և դրանց ընդլայնված տարբերակի վրա, որի հիման վրա երկու երկրների արտգործնախարարները նոյեմբերի 7-ին հանդիպել են Վաշինգտոնում: Այժմ այդ տեքստը, ըստ Գրիգորյանի, ունի շրջանակային համաձայնագրի տեսք, որը կարող է համապարփակ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները: ԱԽ քարտուղարը կարծում է, որ գնալով ավելի են հստակեցվում խաղաղության գործընթացի շրջանակները:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում