Կառավարությունն առաջարկում է ատեստավորել ու հավելավճար տրամադրել պայմանագրայիններին

Կառավարությունը նախատեսում է զինված ուժերում ատեստավորման համակարգ ներդնել։ Ազգային ժողովին ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ ատեստավորումը գործելու է մարտական խնդիրներ իրականացնող պայմանագրային զինծառայողների դեպքում։ «Հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր»,- նշեց նախարարը։ Փաթեթը խորհրդարանում քննարկվում է առաջին անգամ։

Մեկնաբանել