Վանաձոր. կառավարման փոխարեն՝ փոխադարձ մեղադրանքներ

2021-ի դեկտեմբերի ընտրությունները Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքի խնդիրները ոչ թե լուծման տարան, այլ ավելի խորացրին։ Շուրջ մեկ տարի է՝ ավագանու նիստերը չեն կայանում։ «Քաղաքացիական պայմանագրից» ասում են, որ այդպես էլ չեն հաստատվում քաղաքի բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը, իսկ ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը քաղաքական հարցեր է լուծում ու անտեսում է վանաձորցու կարծիքը։