Ծառայակցի կրակոցից մահացել է շարքային զինծառայող

Ծառայակցի արձակած կրակոցից մահացել է շարքային զինծառայող Վահե Հովսեփի Հովսեփյանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.)»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Մեկնաբանել